Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Էս փողոցներում ֆայտոնի համար էլ տեղ չկա

Էս փողոցներում ֆայտոնի համար էլ տեղ չկա
29.10.2025 | 18:15

Ես էս ֆայտոնը նստել եմ։ Մաման մի օր մեզ՝ երեքիս էլ, սիրուն-սիրուն հագցրեց, դուրս եկանք փողոց ու նստեցինք ֆայտոն՝ ճիշտ էն կինոյի նման։ Հա՛, էդ կինոյում մեր թախտի տակից լսած շատ գաղտնիքներ կան։

Ֆայտոնը տեղից պոկվեց ու սկսեց դանդաղ շարժվել փողոցի մեջտեղով։ Շարժվելիս թեթևակի աջուձախ էր օրորվում, բարձրանում-իջնում, ասես նավ լիներ։ Դրան գումարվում էր ձիերի սմբակների անշտապ դոփյունը, որ արձագանքում էր ասֆալտի վրա ու քեզ քշում-տանում լրիվ ուրիշ աշխարհ։

Մեր էդ ուրիշ աշխարհը դանդաղ շարժվում էր փողոցով, ու ես իմ հեքիաթային աշխարհից վերևից նայում էի առօրյա, սովորական աշխարհում մեր կողքով անցնող մեքենաներին։ Մայթերից, մեքենաների միջից մարդիկ մեզ էին նայում, շատերը ժպտում էին, ձեռքով անում։ Հետո պարզվեց, որ ինչքան ծանոթ, հարևան-բարեկամ ունեինք, բոլորը մեզ տեսել էին։ Կարծես, հենց էդ ժամին մեր բոլոր ծանոթները դուրս էին եկել փողոց, որ մեզ տեսնեն։

Հետո ես հաճախ էի տեսնում ֆայտոնը, որ միշտ անշտապ շարժվում էր փողոցի մեջտեղով, ու իմ առօրյա աշխարհից միշտ ժպտում ու ձեռքով ողջունում էի ֆայտոնում նստածներին։

Իսկ հետո ես աննկատ մեծացա, ու ֆայտոնն էլ աննկատ անհետացավ մեր փողոցներից։ Փողոցներն էլ աննկատ փոխվեցին, լցվեցին անթիվ, անհամար մեքենաներով։ Էդ փողոցներում էլ ֆայտոնի համար տեղ չկա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6136

Մեկնաբանություններ